Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին հոսպիտալացումից անմիջապես հետո բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները, տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին' դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: ոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքների իրազեկման հետ տրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկ:
Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքները բացատրվում են այն լեզվով և այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների բացատրությունը ներառում է իրավունքների ու դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը:Ինչպես նաև անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան խանգարումով տառապող անձին, սույն կարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների մասին