Հոկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Ավստրալիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարում էին հայկական կողմից ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ավստրալական կողմից Ավստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի Եվրոպայի վարչության պետ Ջերեմի Նյումանը:

 

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես' քաղաքական շփումների եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ակտիվացումը, տնտեսական համագործակցության խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

 

Ավստրալական կողմին ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայկական կողմի մոտեցումները: