Սաուդյան Արաբիայի դատարանը ազատազրկման և մտրակի հարվածների է դատապարտել 4 երիտասարդի համացանցում տեսանյութ տեղադրելու պատճառով, որում նրանցից մեկը մերկ պարում է, հայտնում է BBC-ն: Տեսանյութում նրանք պարում են ավտոմեքենայի տանիքին, ընդ որում՝ նրանցից մեկը մերկ է:
Հենց նա էլ ամենախիստ պատիժն է կրելու. նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, 2 հազար մտրակի հարվածների, ինչպես նաև պետք է վճարի 13 հազար դոլարի տուգանք: Պետական մեղադրողը դժգոհություն է հայտնել դատավճռի վերաբերյալ՝ որակելով այն «մեղմ»: