Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ՆԱՏՕ-ի գործողություններն իր երկրի տարածքում անարդյունք է անվանել և մեղադրել է ԱՄՆ-ին և Հյուսիսատլանտյան Բլոկի հրամանատարությանը անհարգալից վերաբերմունքի մեջ. գրում է The Guardian-ը:

 

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն հարգում մեր' սուվերեն պետություն լինելու հանգամանքը: Նրանք խախտում են այն և հարձակումներ են գործում մեր ժողովրդի դեմ' ահաբեկչության դեմ պայքարի անունից: Դա հակասում է մեր ցանկություններին»,-հայտարարել է Քարզայը:

 

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համաձայնության ստորագրումը հետաձգվում է մինչև սուվերենության հարցի շուրջ կողմերի համաձայնության գալը:

 

Քարզայի կարծիքով' ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ է թույլ տվել' որոշում կայացնելով պայքարել թալիբների դեմ Աֆղանստանի հեռավոր գավառներում, այլ ոչ թե հարևան Պակիստանում: