Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է 2013թ. Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Այս անգամ այդ պարգևը շնորհվել է Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությանը, որի գրասենյակը գտնվում է Հաագայում: Հենց այս կազմակերպության մասնագետներն են այս պահին աշխատում Սիրիայում քիմիական զինանոցի ոչնչացման համար:
Պարգևատրման արարողությունը հեռարձակվում է հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Եվրամիությանը: