Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեան հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի, եթե երկրի կոնգրեսը օրինականացնի հղիության արհեստական ընդհատումը՝ քրեական օերնսգրքի բարեփոխման շրջանակներում:

Ռաֆաել Կորեան, ում նախագահության ժամկետն ավարտվում է 2017-ին, իրեն համարում է հումանիստ և կաթոլիկ:

Էկվադորի նախագահը հեռուստեսային ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր իշխող կոալիցիայի անդամները կողմ են հանդես գալիս հղիության արհեստական ընդհատման օրինականացմանը՝ չնայած, որ իր կուսակցությունը խոստացել է պաշտպանել մարդկային կյանքը բեղմնավորման պահից: