ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած 2 զինծառայողներ այս գիշեր տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 9.30-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գևորգի Գալստյանը:
«Փաստինֆո»