Հոկտեմբերի 16-ից 18-ն ընկած 7ժամանակահատվածում մեր տարածաշրջանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ հոկտեմբերի 19-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում և 20-ի ցերեկն արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

 

Հարավ-արևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի մինչև 5 մետրի: Օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի՝ 2-3 աստիճանով բարձրացում հոկտեմբերի 16-17-ի համար, հոկտեմբերի 20-ին ընդհակառակը՝ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

 

Մայրաքաղաքում հոկտեմբերի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը սպասվում է անձրև: