ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության անդամները այս պահին հավաքվել են Թամանյանի արձանի հարեւանությամբ: 

 

Նախաձեռնությանը միացել են նաեւ մեծ թվով հագեւորականներ, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում ՀՀ կառավարության կողմից արդեն մեկ անգամ փոփոխության ենթարկված գենդերային օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նախաձեռնությունը որոշում կայացրեց բողոքի երթ անցկացնել՝ քայլելով դեպի ՀՀ կառավարության շենք: Այնտեղ նրանք պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ կառավարությանը:

 

Հայ առաքելական եկեղեցու սպասավորները ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք դեմ չեն սեռերի հավասարությանը, քանի որ մարդն ի ծնե ազատ է եւ հավասար, բայց նրանք դեմ են «գենդերային այլասերմանը», նրանք ասացին, որ դեմ են միասեռականությանը: Մեր այն դիտարկմանը, որ արդեն մեկ անգամ օրենսդրական փաթեթը փոփոխության է ենթարկվել, նրանք հավելեցին, որ այդ փոփոխությունը ձեւական է եւ էական ոչինչ օրենսդրությունում չի փոխվել: Այս կերպ ներդրվելու պարագայում, ըստ նրանց, կխաթարվի հայ ընտանիքի ինստիտուտը: Այս մասին մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

 

M

M

 

M