Քիչ առաջ MediaMall.am-ի լրագրողը պատահաբար ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ անսովոր իրարանցում է նկատել: Պարզվել է, որ շտապ և չնախատեսված այցով կուսակցության գրասենյակ է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և այնտեղ են շտապում ՀՀԿ-ական պատգամավորներն ու նախարարները:

 

Հետաքրքիր է՝ ի՞նչ հրատապ հարց կար քննարկելու, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները շտապել են հավաքվել մայր գրասենյակում: Հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կուսակցության Գործադիր մարմնի նիստը տեղի է ունեցել ընդամենը երկու օր առաջ՝ այս հապճեպ հավաքը բավականին տարօրինակ է թվում: