Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 07:00-ի սահմաններում BMW մակնիշի 35 DՏ 943 համարանիշի ավտոմեքնայի վարորդը Մաշտոցի պողոտայում բախվել է գովազդային վահանակին, այնուհետեև՝ «սվետաֆորին»:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում գովազդային վահանակն ու «սվետաֆորը» տապալվել էին գետնին, իսկ «սվետաֆորի» լույսերը մոտ 50 մետր շպրտվել էին:
Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և «Կենտրոն կանաչապատման» աշխատակիցները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ձեռնարկվում են օպերատիվ հետաքննչական գործողություններ՝ վարորդին հայտնաբերելու համար:
Ըստ կայքի՝ նշված BMW-ն հաշվառված է Երևան քաղաքի Չարենցի 2-րդ նրբանցիք բնակիչ Գագիկ Հովհաննիսյանի անվամբ: