Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.48-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում խոտի դեզ է այրվում:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է 360 հակ, իսկ պատճառված վնասի չափը կազմում է 360.000 դրամ: Հրդեհը մարվել է ժամը 23.00-ին, 2 մարտական հաշվարկի ուժերով:
Հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Հրդեհային տեսչությունից ստացվել է փորձագետի գրությունն այն մասին, որ հրդեհը առաջացել է խոտի դեզի սեփականատիրոջ կողմից ծխախոտի մնացորդը նետելու հետևանքով: