Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Սիրիայում ոչնչացրել են քիմիական զենքի արտադրման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները. գրում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիան հռչակագրել է 1300 տոննա քիմիական նյութ:
Բացի այդ` Սիրիան քիմիական զենքի արգելման կազմակերպությանն է տրամադրել քիմիական զենքի ոչնչացման պլանը:
Սիրիայում քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքները պլանավորվում են ավարտին հասցնել 2014թ. կեսերին: