Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ Բիլ Գեյթսը (Microsoft), Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը (Google), ինչպես նաև` Մարկ Ցուկերբերգը (Facebook) գլխավորել են Forbes-ի կազմած 2013թ. աշխարհի ամենաազդեցիկ բիզնեսմենների վարկանշային աղյուսյակը:

 

12 անձանցից բաղկացած այդ ցուցակի հիմնական մասն ԱՄՆ-ի և Ասիայի գործարարներն են և հիմնականում ներկայացնում են տեխնոլոգիական սեկտորը:

 

Այսպես` Բիլ Գեյթսը վերադարձրել է իրեն աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը 2 տարի շարունակ այն մեքսիկացի մագնատ Կարլոս Սլիմին զիջելուց հետո: Գեյթսի կարողությունը գնահատվում է 72 մլրդ դոլար: Google-ի համահիմնադիրներ Փեյջն ու Բրինը վաստակում են համապատասխանաբար 24.9 և 24.4 մլրդ դոլար: Իսկ եռյակը եզրափակում է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը` իր 19 մլրդ դոլարով:

 

Ցուցակն ամբողջությամբ դիտել այստեղ: