«Չկարգավորված մտքերի արդյունք են, որ քաղբանտարկյալներ կարող են լինել։ Քաղբանտարկյալները նրանք են, ովքեր քաղաքական ֆորմատներ են փոխում, բայց մեր երկրում այդ խնդիրը չկա՝ քաղաքական շրջադարձերի նպատակ չկա»: Այս մասին  լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների այն դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ արդեն քրեական գործ է հարուցվել Շանթ Հարությունյանի նկատմամբ՝ մտավախություն չունե՞ք, որ «քաղբանտարկյալ» տերմինը կրկին կմտնի շրջանառության մեջ:

 

Լրագրողները հարցրել են, թե ո՞ր պարագայում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, Գ․Սահակյանը պատասխանել է, որ որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Սովորական ժողովրդավարական ձև է հրաժարական պահանջելը։

 

«Կան հրաժարական պահանջողներ, բայց այդ պահանջնողներից յուրաքանչյուրն իր ստվերային կողմն ունի՝ իբրև թե ընդդիմություն ենք, ավելին կարող ենք անել։ Ես դեռևս չեմ տեսել որևէ քաղաքական թիմ, որը կարող է ավելին անել՝ հատկապես, երբ այսօրվա ընդդիմության շարքերում նախկին իշխանության ներկայացուցիչներն են»,-եզրափակել է նա։