Նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի-Մարմարաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղում հայտնաբերվել է ազդանշանային հրթիռ: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք: