Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Սուսաննա Գաբրիելյանը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում՝ ընդդեմ տեղի հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանի կամայականությունների:
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող Ս.Գաբրիելյանը 168.am-ին պատմել է, որ քահանան իր ընտանիքից «խլել» է 1000 քմ տարածքով «պապենական» հողակտորը՝ քոքահան անելով ծառերը: «Արագածոտնի հոգևոր թեմի առաջնորդը՝ մոռանալով հոգևոր դաստիարակությունը, անցել է բիզնես դաստիարակության, ու մենք ենք ընկել քարի տակ»,- ասել է բողոքող կինը:
Ըստ Ս.Գաբրիելյանի՝ Եփրեմ քահանա Զարգարյանին հովանավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսի քրոջ որդին՝ Մկրտիչ Պռոշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: