Ամերիկյան Կոնգրեսի ներկայացուցիչները, որոնց միացել է նաև կոնգրեսականների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադիոն, կոչ են արել Սպիտակ տանը փոխել իրենց որոշումը և թույլատրել հայ որբերի գործած գորգի ցուցադրությունը: Նամակը Կոնգրեսին ուղղվել է վերջերս «Կոմերսանտում» հրապարակված հոդվածի ֆոնի վրա, որտեղ հոդվածագիրը քննադատել էր Սպիտակ տան որոշումը' նշելով, որ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի բացատրել իր այդ արարքը և չի հիմնավորել այն:

 

Սակայն հոդվածագիրը կարծում է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, պարզապես խուսափում է Թուրքիայի հետ հարաբերությունների սրումից և կուլ է գնում Ցեղասպանության հերքման թուրքական քարոզարշավին:

 

Նշենք, որ գորգը գործվել էր Ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերի ձեռքով և նվիրվել ԱՄՆ-ի' այն ժամանակվա նախագահ Քոլվին Քուլիջին` իբրև երախտիքի նշան ցուցաբերած մարդասիրական օգնության համար. տեղեկացնում է Asbarez-ը: