Պերմում 19-ամյա աղջկան մեղադրանք է ներկայացվել փեսացուին սպանելու համար: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին: Այս մասին գրում է znak.com-ը: Հարսնացուն գիտակցաբար դանակի 4 հարված է հասցրել իր ապագա ամուսնուն: Դանակի հարվածները հասցվել են վզի և կրծքավանդակի հատվածում:

 

19-ամյա աղջիկը սպանությունից հետո անձամբ է իրավապահ մարմիններին պատմել իր կատարած սպանության մասին: Աղջիկը պետք է անցնի հոգեբանական ստուգումներ: Հարուցվել է քրեական գործ. հանգամանքները պարզվում են: