Իսրայելը, Ռուսաստանի խնդրանքով, որոշակի շտկումներ է մտցրել Ադրբեջանին զենք մատակարարելու համաձայնության մեջ:
Ինչպես հաղորդում է շվեցարական գործակալությունը, խոսքը որոշակի սպառազինությունների մատակարարման դադարեցման մասին է: Մինչ այս պահը իսրայելական կողմը չի հաստատել այդ սպառազինություններ մատակարարումները դադարեցնելու մասին շշուկները: Այսօր Իսրայելում ոչ ոք չի կարող ասել, թե շվեցարական պարբերականի տարածած լուրը փաստ է, թե' քաղաքական խաղ, գրում է virtual,az ը:
Նշենք, որ Ադրբեջանը Իսրայելից զենք գնող խոշորագույն սպառող է: Միայն անցյալ տարի Բաքուն Թել Ավիվի հետ 1.5 մլրդի զենք է գնել: