Հինգշաբթի օրը Ուկրաինան, ազգային և տնտեսական անվտանգության նկատառումներից ելնելով, կասեցրել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքները:

 

Դրանից հետո ընդդիմությունը երկրի նախագահ Յանուկովիչին և վարչապետ Ազարովին մեղադրեց հայրենիքի դավաճանության մեջ:

 

Երեկվանից մինչև 1.500 մարդ է փողոց դուրս եկել` ի նշան բողոքի:

 

Այսօր արդեն Ուկրաինայի Գերագույն ռադայից ընդդիմադիր պատգամավորները դուսր են վռնդել Ուկրաինայի վարչապետ Ազարովին և Կառավարության անդամներին: