NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վայոց ձորում բեզոարյան այծի որսի դեպքի մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը նշեց, որ տարածքում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները եւ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ ստուգայց են անցկացրել, որի ընթացքում հայտնաբերել են վիրավոր բեզոարյան այծին: Նա նաեւ նշեց, որ որսը տեղի չի ունեցել հատուկ պահպանվող տարածքում, համապատասխան նյութեր են նախապատրաստվել եւ փոխանցվել է իրավապահ մարմիններին:

 

Արտակ Վարդանյանն ասաց, որ տեսչության աշխատակիցները կասկածելի մեքենա են տեսել, մոտեցել են, դրա մեջ կենդանին չի հայտնաբերվել, փոխարենը՝ քիչ հեռու հայտնաբերել են մահացած կենդանուն: Նրանք անմիջապես դիմել են ոստիկանություն, քննություն է տարվում, հայտնի են մեղավորները, որոնք շուտով պատասխանատվության կենթարկվեն:

 

Մանրամասներն` այստեղ: