Հայաստանի կոմունիստական կուսակցության պլենումի՝ այսօր տեղի ունեցած դռնփակ նիստին ընդունվեց կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հրաժարականը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Ռուբեն Թովմասյանը:
«Ինձ համար մի քիչ լավ չի ասել, որ միաբերան ուզում էին ինձ մերժել, չթողնել հրաժարական տալ, բայց ընդունվեց իմ հրաժարականը և ես ազատվեցի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնից»,-ասաց նա՝ խորհուրդ տալով մանրամասների համար դիմել Բորիս Գյուրգջյանին:
Վերջինիս փոխանցմամբ՝ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականությունները ինչ-որ կարճ ժամանակահատվածում կստանձնի Կենտկոմի երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը: