Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Դիլիջանի թունելի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Անդրանիկ Մելքոնյանի վարած Chrysler մակնիշի 31 ՕԼ 444 համարանիշի և 34-ամյա Արման Պետրոսյանի վարած Daewoo Nexia մակնիշի 076 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով Chrysler-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորում, իսկ Daewoo-ն հայտնվել է ճանապարհի ձախ կողմով հոսող գետի մեջ:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Chrysler-ի վարորդը, ով խոստովանել է. «Վրաստանից էի վերադառնում, գնացել էի անիվներ գնելու, երևի աչքս կպել էր, չեմ զգացել՝ ոնց եմ կպել Daewoo-ին»: Փաստի առթիվ քննիչ Հ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները` այստեղ: