Հանրապետության երկրորդ քաղաքը նախապատրաստվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Աշխատանքները անցկացնում է ոչ թե Գյումրու քաղաքապետարանը, այլ Շիրակի մարզպետարանը:

 

Tert.am–ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ որևէ «հատուկ աշխատանքներ», այդ թվում՝ փողոցների ասֆալտապատում չի արվում:

 

«Փողոցները որևէ հատուկ բան չկա … մի երկու տեղ կա, քանդված տեղեր կան, վերանորոգում ենք: Իսկ ասֆալտապատումը միայն՝ օդանավակայանից մինչև քաղաքի մուտքի մոտ: Այն էլ մենք չենք անում, Տրանսպորտի նախարարությունը»,-ասաց մարզպետը՝ կարևոր չհամարելով նշել, թե որքան գումար է ծախսվում և տեղակա՞ն, թե կենտրոնական բյուջեից:

 

ՌԴ նախագահի այցի շրջանակներում այս օրերին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան ակադեմիական թատրոնում ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում:

 

Այստեղ, ըստ արդեն հաստատված տեղեկությունների, անցկացվելու է ռուս-հայկական գործարար համաժողովը, որի ժամանակ անդրադարձ է կատարվելու Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը:

 

Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է գնահատում ՌԴ նախագահի այցը Գյումրի, Ֆելիքս Ցոլակյանն ասաց.«Սա մի քիչ ավանդույթից շեղված բան է, սովորաբար, պետությունների ղեկավարները գալիս են մայրաքաղաք: Եվ սա համարում եմ ինչ-որ մի վերաբերմունք մեր քաղաքի նկատմամբ»:

 

Շարունակությունն ` այստեղ: