Այսօր Հայաստան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպասարկող ինքնաթիռը: Մեր իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, Պուտինի՝ դեկտեմբերի 1-ին Հայաստան այցից առաջ այսօր Հայաստան է բերվելու նրան սպասարկող զրահապատ ծառայողական մեքենան, եւ ժամանելու է թիկնազորի մի մասը:
Հայաստանի պատկան մարմինները մի քանի օր է՝ այս առիթով ելման դիրքի են եկել, որպեսզի Պուտինին ու նրան «անհրաժեշտ պարագաները» դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում հավուր պատշաճի ընդունելություն կազմակերպեն:
Լուրեր կան, որ Պուտինի «շքախումբը» Հայաստան է ժամանելու 3-4 ինքնաթիռով: Չնայած տեղեկություններ կան, որ Վլադիմիր Պուտինը կժամանի ոչ թե Երեւան, այլ միանգամից Գյումրի, սակայն արդեն իսկ սկսել են փակել նաեւ Փարաքարի ճանապարհի «լյուկերը»՝ դիտահորերը: Բնականաբար, այցի օրը փակվելու են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցնելու է Պուտինն իր շքախմբով: Ռուսաց թագավորի «օրհնված սհաթի» խերով արդեն մի քանի օր է, ինչ Գյումրին ամբողջությամբ դզվում-փչվում է:
Ասֆալտապատվում են Գյումրիի օդանավակայանից դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա, ինչպես նաեւ Աճեմյանի անվան թատրոն տանող ճանապարհները: Գյումրեցիները կատակում են, որ եթե ՌԴ նախագահը տարին երկու անգամ Գյումրի այցելեր, քաղաքը կփրկվեր «աղետի գոտու» խարանից: Պուտինն oդանավակայանից անմիջապես մեկնելու է 102-րդ ռազմաբազա, որտեղից էլ' Աճեմյան թատրոն: Այստեղ տեղի է ունենալու «Հայաստան-Ռուսաստան-Մաքսային միություն» համաժողովը: Ըստ շրջանառվող խոսակցությունների, ՌԴ նախագահի հետ մոտ 1000 ռուս հյուրեր են հյուրընկալվելու Գյումրիում:
Եվ որքան բուռն են Երեւանում Պուտինի գալստյան դեմ տրամադրությունները, նույնքան հակասական՝ Գյումրիից ստացվող լուրերը: Երեւանում արդեն ծրագրել են Պուտինի այցի օրը փողոց դուրս գալ, դեմն առնել, եւ ոմանք անգամ «քֆուր են դրել» դա չանողների վրա:
Մանրամասն` այստեղ: