Իրաքի Ռամադի քաղաքում զինյալները հարձակվել են ոստիկանության շենքի վրա, ինչի հետեւանքով չորս սպա է զոհվել:
Մեկ օրվա ընթացքում երկրի տարբեր հատվածներում գրանցված նման միջադեպերի զոհ է դարձել առնվազն 36 մարդ: Ոստիկանության հաղորդմամբ, զինյալները հիմնականում ականապատ ավտոմեքենաներ են պայթեցնում եւ դիմում մահապարտ ահաբեկիչների օգնությանը:
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով, իրավապահներին հաջողվել է կանխել հետագա հարձակումները եւ ոչնչացնել ահաբեկիչներին: