ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն' 2013թ.-ի հունվար-հոկտմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 15 492,2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10,1%-ով: ԱՎԾ-ի փոխանցմամբ' 2012թ.-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 14 069,1 հազար լիտր:

 

Ըստ ԱՎԾ-ի' հանրապետությունում հունվար-հոկտեմբերին արտադրվել է 7 885,3 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ նվազել է 0,4 %-ով (2012-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 7 913 լիտր օղի):

 

Ինչ վերաբերում է գինու արտադրությանը, ապա նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 4 620,3 հազար լիտր գինի' 2012-ի 3 600,5 հազար լիտրի փոխարեն (28,3 տոկոս աճ):

 

Հունվար-հոկտեմբերին շամպայն-գինիների արտադրությունն աճել է 46,5 տոկոսով' կազմելով 268,9 հազար լիտր: Նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 16 973,8 հազար լիտր գարեջուր' 2012թ-ի հունվար- հոկտեմբերի համեմատ աճելով 38,7%-ով:

 

ԱՎԾ-ի տվայլներով' հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 39,5%-ով' կազմելով 47 181,7 հազար լիտր: