35-ամյա Շ.Ք.-ն ծանոթին անհիմն մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ: Բերդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 35-ամյա Շ.Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 29-ին, ունենալով շահադիտական դրդումներ, ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդմամբ' գիտակցաբար կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ իբրեւ 2013թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ա.Ս.-ն, նույն գյուղի անտառամասում, իր կամքին հակառակ, օգտվելով իր անօգնական վիճակից, բռնաբարել է իրեն:
Շարունակությունն` այստեղ: