ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջորջ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնը, ինչպես նաև' նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, միանալու են նախագահ Բարաք Օբամային ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելային վերջին հրաժեշտը տալու արարողության ժամանակ, որը կայանալու է եկող շաբաթ. գրում է Politico պարբերականը: Բուշի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահը և նրա տիկին Լորա Բուշն ընդունել են գործող նախագահ Օբամայի հրավերը' միասին իր ինքնաթիռով մեկնել հոգեհանգստի արարողությանը:

 

Պարբերականի աղբյուրները հայտել են, որ Քլինթոն ամուսինները նույնպես ներկա են գտնվելու այդ արարողությանը, սակայն չի նշվում, թե նրանք մեկնելու են Օբամայի հետ նրա ինքնաթիռով, թե' ոչ: Ջորջ Բուշ ավագը հայտնել է, որ ինքը ներկա չի գտնվի այդ արարողությանը' առողջական վիճակից ելնելով: