Դեկտեմբերի 6-ին, ժամը 07.00-ին, 56-ամյա Մուշեղ Պ.-ն ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ խոստովանել, որ գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, Կ. Ուլնեցու եւ Ա. Ահարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող «Հայմամուլի» կրպակի ապակին քարով կոտրելով' փորձել է գողություն կատարել:
Նա նաեւ հայտնել է, որ ճաղավանդակները խանգարել են եւ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն: