Սիրիական ընդդիմության' Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը' Սալիմ Իդրիսին, ստիպված է եղել լքել երկիրն այն բանից հետո, երբ «Իսլամական ճակատ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են նրա հրամանատարական կետը և Սիրիայի ազատ բանակի պահեստները, որոնք գտնվում էին Իդրիսիի հրամանատարության տակ: Ի սկզբանե նա փախել է Թուրքիա, իսկ այնուհետև' Քաթար:
Ինչպես այս մասին գրում է The Wall Street Journal-ը' հղում կատարելով իր աղբյուրներին, այս իրադարձություններն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը զիջում է իր դիրքերն իսլամիստների ճնշմանը:
«Սա էականորեն կխանգարի Օբամայի աշխատակազմին' կազմակերպելու Ժնև-2 խաղաղ խորհրդակցությունը, որը պլանավորված էր եկող ամսի, և որին պետք է մասնակցեին Սիրիայի վարչակազմի և գրոհայինների ներկայացուցիչները»,-գրում է թերթի աղբյուրը:
Նշենք, որ «Իսլամական ճակատ» խմբավորումը Սիրիայում վերջերս է հայտնվել: Այդ դիտարկվում է իբրև առավել չափավոր իսլամիստական խմբավորում: Ճակատի ներկայացուցիչները հաստատել են Իդրիսի փախուստի լուրերը: