ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը, ինչը համակարգի դեմ պայքարող խմբերից ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանի համար անակնկալ չէր:

 

«Սկզբից էլ պարզ էր, որ իշխանությունները զիջումների գնալու պատրաստ չեն: Նորություն չէր, ոչ էլ անակնկալի եկանք, առանձնակի մեծ սպասելիքներ էլ չունեինք, որովհետև պետություն-իշխանություն-կուսակցություն արդեն նույնացված է: Պարզ է, որ իշխանությունները նահանջելու ցանկություն չունեն, բայց մենք էլ չենք պատրաստվում նահանջել և գնալու ենք բոլոր հնարավոր ճանապարհներով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 

Դիտարկմանը, թե փորձը ցույց է տալիս, որ իշխանության կոշտ քաղաքականությունը մինչև վերջ տարվում է, Գերասիմ Վարդանյանը պատասխանեց, թե դեռ չի կարելի ասել, որ նրանք հաղթել են, դեռ կա Սահմանադրական դատարան, որից հետո էլ հետագա ռազմավարությունը չորս խմբակցությունների հետ իրենք կորոշեն. «Բայց դա չի նշանակում, որ նախագահը հայտարարեց, որ չեն նահանջելու, դրական է օրենքը, ուրեմն վերջ»: Մանրամասները կարդացեք այստեղ: