Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ.-ին հարաբերությունները կարգավորելու նպատակով ստեղծված Արձանագրություններն ԱՄՆ-ի համար շատ կարևոր են։ Այս մասին գրում է թուրքական Sabah օրաթերթի սյունակագիր Օմեր Թաշփընարը։

 

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անձամբ է մասնակցել ստորագրման արարողությանը և վերջին պահին առաջացած խնդիրները լուծելու հարցում օգտակար դարձել։

 

Հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների.

 

«Ստորագրված Արձանագրությունները նախատեսում էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել սահմանը։ Արձանագրությունները երկու երկրների խորհրդարաններով անցնելով՝ կյանքի էին կոչվելու։ Սակայն «տան հաշվարկը շուկայում սխալ դուրս եկավ»։

 

Ադրբեջանից եկած կոշտ արձագանքից հետո Անկարան հետքայլ արեց և մի նախապայման առաջ քաշեց, որը փաստաթղթում չկար։

 

Այդ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի հարցում լուծում գտնելուն էր առնչվում։ Երևանը, բնականաբար, նոր պայմանը չընդունեց, և Արձանագրություններն էլ, ԼՂ խնդրի նման, «սառնարանում» հայտնվեցին։

 

Արդեն 4 տարի է՝ այս հարցի առնչությամբ նոր քայլ չի արվել։ Վաշինգտոնի համար դա անհանգստացնող է։
Օբաման 2008թ.-ին՝ նախընտրական շրջանում, հայտարարեց, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունն ու հայկական լոբբիին խոստումներ տվեց։ Պաշտոնի գալուց հետո նրան հետքայլ անելու համար պատճառներ էին հարկավոր։ Եվ ԱՄՆ-ն «հարաբերությունների կարգավորման փուլին չվնասելու» պատճառը գտավ։ Մանրամասները կարդացեք այստեղ: