Թուրքիայի կառավարությունը Եվրամիության հետ համաձանության է եկել ներգաղթյալներին երկրից դուրս հանելու մասին: Խոսքը այն ներգաղթյալների մասին է, ովքեր Եվրոպա էին ներգաղթել Թուրքիայի միջոցով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բացի այդ՝ համաձայնագիրը եռամյա ժամկետ է նշանակել, որի ավարտից հետո Թուրքիայի քաղաքացիները կարող են Եվրոպայում ճանապարհորդել առանց վիզայի:
Նշենք, որ Թուրքիայով Ասիայից և Աֆրիկայից հազարավոր ներգաղթյալներ են անցնում Եվրամիության երկրներ: Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիա են ժամանել հարյուր հազարավոր սիրիական ներգաղթյալներ:
Ավելի վաղ իրավապաշտպանները քննադատել էին ԵՄ-ի որոշ երկրների, այդ թվում' Հունաստանին և Իտալիային՝ ներգաղթյալներին իրենց երկրներ հետ ուղարկելու պատճառով: