Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1980 թ. ծնված Լուսինե Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, տանը՝ վիճաբանության ժամանակ, ամուսինը' 1969 թ. ծնված Կարեն Զ.-ն, մի քանի անգամ ձեռքերով հարվածել է իրեն և դեմքի մասում պատճառել վնասվածքներ:

 

Ոստիկանության կայք էջից տեղեկանում ենք, որ նույն օրը Լուսինե Ա.-ն հաղորդել է, որ նույն վիճաբանության ժամանակ ամուսինը խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ապա դանակով վնասել իր հոնքը:

 

Լուսինե Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

 

 

«Փաստինֆո»