Սիրիայի ընդդիմությանն աջակցող Արևմուտքի երկրները առաջին անգամ հասկացրել են, որ նախագահ Բաշար Ասադը կարող է մնալ իշխանության գլուխ. գրում է Reuters-ը' հղում կատարելով Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ազգային կոալիցիայում իր աղբյուրներին:

 

Ինչպես հաստատել է այդ աղբյուրը, հենց այդ մասին է եղել խոսքը դեկտեմբերի 13-ին Լոնդոնում կայացած «Սիրիայի բարեկամներ»-ի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է 11 երկիր:

 

Աղբյուրը նշում է, որ ընդդիությանն աջակցող երկրները փաստացիորեն նշել են, որ ձգտում են պահպանել Ասադի իշխանությունը, քանի որ Սիրիայում աճում է արմատական իսլամիստների, այդ թվում' «Ալ Քաիդայի» ազդեցությունը: Սիրիայի բարեկամներին անհանգստացնում է, որ Սիրիայի արաբական հանրապետությունը վերածվել է գլոբալ Ջիհադի կենտրոնի:

 

«Մեր արևմտյան բարեկամները Լոնդոնում հստակ հասկացնել տվեցին, որ Ասադին չի կարելի թույլ տալ հիմա հեռանալ, քանի որ դա կհանգեցնի Սիրիայում քաոսի, և երկրի վերահսկողությաւնը կանցնի իսլամիստների ձեռքը»,-ասել է Ազգային կոլաիցիայի ներկայացուցիչը: