Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև առաջիկա նախագահական ընտրություններին:
Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Նախ ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը չի դրել իր թեկնածությունը, այլ 2,5 միլիոն մարդ չի դրել և ամեն մեկի պատճառները գտնել, թե ինչու չեն դրել, մի կողմ թողնենք: Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանը մի նախադասություն է ասել' չի դնելու և վերջ, մնացածի մասին խոսելն անիմաստ է»:
Վազգեն Մանուկյանի խոսքով' 95-96 թվականների պես բարենպաստ պայմաններ' երկիրն առաջ տանելու, նորմալ ընտրություններ կազմակերպելու, Հայաստանը չի ունեցել և չի ունենա. «Այն ժամանակվա իշխանությունը' հենց Լևոն Տեր Պետրոսյանով, վիժեցրեց այդ հնարավորությունը, մենք մտանք մի ուրիշ սցենարի մեջ և այժմ շարժվում ենք այդ սցենարով»:
Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա տարբերությունն այն է, որ այլընտրանք չկա. «Օրինակ, 96 թվին հասկանալի էր, որ եթե ոչ Լևոնը, ապա Վազգեն Մանուկյանը, 98-ին' Կարեն Դեմիրճյանը, 2003-ին ժողովուրդը երկու մարդու էր տեսնում' Ստեփան Դեմիրճյանին և Արտաշես Գեղամյանին, վերջին ընտրություններում' ժողովրդի մի հատված կար, որ ինչքան էլ զարմանալի է' Լևոն Տեր-Պետրոսյանին էր տեսնում, մի մասն էլ' Արթուր Բաղդասարյանի մեջ: Հիմա կա՞ մի մարդ, որին ժողովուրդը Սերժ Սարգսյանի փոխարեն ուզում է տեսնել: Ես չեմ տեսնում այդպիսի թեկնածու»:
Այս իրավիճակի համար նա մեղադրում է նախ և առաջ նախորդ իշխանություններին, ապա ընդդիմությանը. «Ո՞ւմ էր տեսնում ընդդիմությունը միասնական թեկնածու, ասե´ք, ու՞մ էին ուզում առաջ բրթել, եկեք քննարկենք: Ո՞վ էր էդ Սասունցի Դավիթը, որ պետք է փրկեր Հայաստանին, ըստ ընդդիմության: Ասեք' իմանանք»,- առաջարկեց Մանուկյանը:
«Ծառուկյան Գագոն»,- ասաց լրագրողներից մեկը:
«Ծառուկյան Գագո՞ն…բայց ամբողջ ժամանակաշրջանում ընդդիմությունը պայքարում էր օլիգարխների դեմ, երկիրը թալանողների դեմ, Ծառուկյան Գագիկի դեմ: Էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկն էս երկրի փրկիչը»,- տարակուսեց Մանուկյանը,- եթե ընդդիմությունն այդքան ցինիզմի է հասցնում իր պրագմատիզմը, էլ ի՞նչ եք ուզում, որ այդ երկրում տեղի ունենա: Պիտի տեղի ունենա էն, ինչ որ տեղի է ունենում»:
«Էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկն էս երկրի փրկիչը»
10:04 - 28.Դեկտեմբեր.2012
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
10/03/14 14:00
Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը չի բացառվում
07/02/13 17:01
Տեր-Պետրոսյանը «գահընկեց է անում» Ծառուկյանին
16/01/13 13:06
«Մնաք բարով», ընդմիշտ
10/01/13 09:51
Որ դեպքում կունենանք 2-րդ փուլ
09/01/13 13:30
Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է հմայել կանանց
26/12/12 09:56
Ովքե՞ր են դաշտը թողնում Սերժ Սարգսյանին
25/12/12 09:45
Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու
28/05/24 11:10
Պատմական հիշողությունը մեր միասնական հարստությունն է, որը պետք է սրբորեն պահենք ու փոխանցենք սերունդներին. Գագիկ Ծառուկյան
11/11/23 13:28
Թող հաղթի ուժեղագույնը. Գագիկ Ծառուկյան
01/09/23 19:42
Այսօր ստացած կրթությունը վաղն օգտագործելու եք հայրենիքը բարեկեցիկ դարձնելու համար․ Գագիկ Ծառուկյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան