ՌԴ Տոմսկ քաղաքի օդանավակայանում այսօր առավոտյան երկու ինքնաթիռների մասնակցությամբ արտակարգ իրավիճակներ են տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նրանցից մեկը, որը ժամանել էր Մոսկվայից, վայրէջք է կատարել ինքնաթիռի շասսիի անսարքության մասին լուսատախտակի վառվելուց հետո, իսկ երկրորդը ստիպված է եղել ընդհատել թռիչքը, քանի որ ցուցատախտակին երևացել է դռները բաց լինելու նշանը։

 

«05։52-ին «Բոգաշևո» օդանավակայանի դիսպետչերները տեղեկություն են ստացել« ՅուԹեյր» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 ինքնաթիռի վթարային վայրէջքի մասին։ Մոսկվա-Տոմսկ թռիչքն իրականացնող ինքնաթիռում երևացել է ձախ շասսիի հիդրոհամակարգի սխալի մասին տեղեկացնող լուսատախտակի ազդանշանը։ 06.03-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ինքնաթիռում եղել է 99 ուղևոր և անձնակազմի 7 անդամ. որևէ մեկը չի տուժել։

 

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել ավելի ուշ։ «Տրանսաէրո» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռն ընդհատել է թռիչքն այն բանից հետո, երբ օդաչուների խցիկում երևացել է դռները բաց լինելու մասին ազդանշանը։