Ուկրաինայում հարյուրավոր մարդիկ շրջափակել են երկրի Ներքին գործերի նախարարության շենքը՝ պահանջելով ՆԳ նախարար Վլի Չախերչենկոյի պաշտոնաթողությունը: Այս մասին հայտնում է Українська правда-ն:
Հասարակությունն այս կերպ իր վրդովմունքն է հայտնում լրագրողուհի Տատյանա Չեռնովոլին ծեծի ենթարկելու կապակցությամբ: ՆԳ նախարարության շենքը խիստ հսկողության տակ են վերցրել «Բերկուտի» հատուկ ջոկատայինները:
Ուկրաինայի ընդդիմությունը համոզված է, որ լրագրողուհու վրա հարձակումը, կապված է նրա մերկացնող հոդվածներով:
Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձինք դաժանաբար ծեծի էին ենթարկել լրագրողուհուն և փախուստի դիմել: