Ինչպես հայտնում է itar-tass-ը, այսօր առավոտյան Վոլգոգրադում տրոլեյբուս է պայթեցվել, որի արդյունքում զոհվել է 10 մարդ: Այս մասին տեղեկացրել են տարածաշրջանի իրավապահ մարմինները:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ երեկ Վոլգոգրադի կայարանում կրկին պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, կա 40-ից ավելի վիրավոր: Քննությունը չի բացառում, որ այս պայթյունը ևս կարող է ահաբեկչություն լինել: