ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նախկին նախագահ Բիլ Քլինթոնը շուտափույթ ապաքինում են մաղթել նախկին առաջին տիկին Բարբարա Բուշին, ով հիվանդանոց էր տեղափոխվել է թոքաբորբի ախտորոշումով: Այս մասին հայտնում է ria.ru- ն:
«Միշելը և ես մաղթում ենք տիկին Բուշին շուտափույթ ապաքինում», - ասել է Օբաման: Նախագահը նաև նշել է, որ նախանձում է 88 -ամյա Բարբարա Բուշի «եռանդուն ոգուն»:
«Ես մեծ անհամբերությամբ կսապսեմ Ձեր լիարժեք ապաքինմանը Բարբարա Բուշ»,- այս մասին նախկին նախագահ Քլինթոնը գրել է իր Twitter-յան էջում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշին երկու օր առաջ տեղափոխել էին Հյուսթոնի հիվանդանոց: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն Բարբարա Բուշի մոտ ախտորոշել են վաղ շրջանի թոքաբորբ: Հիվանդի վիճակը կայուն է: Հյուսթոնում է գտնվում Բուշերին պատկանող տունը:
Ամուսնու կառավարման տարիներին Բարբարա Բուշը վայելում է ամերիկացիների սերը: Մի շարք հարցումների տվյալներ վկայում են, որ, մասնավորապես, ԱՄՆ-ում իր հեղինակությամբ նա գերազանցում էր Ջորջ Բուշ Ավագին: