Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Եգիպտական Nile TV պետական հեռուստաալիքի ղեկավար Մերվատ Մոհսենը հեռացվել է աշխատանքից երկրի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի նվաճումների մասին տեսանյութ ցուցադրելու համար:

 

«Մեծ սխալ է եղել, իհարկե, տեսանյութի հեռարձակումը: Nile TV հեռուստաընկերությունը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել Եգիպտոսի հեղափոխության իրադարձությունների լուսաբանման հարցում»,- հայտարարել է Մոհսենը:

 

Մոհսենի խոսքով՝ ինքը մտադրություն չի ունեցել թողարկելու այս տեսանյութը, սակայն հեռուստաալիքի աշխատակիցները խախտել են իր հրահանգը և այն եթեր են հեռարձակել:

 

Մուրսին երկրի զինվորական իշխանությունների աջակցությամբ ժողովրդական զանգվածային ընդվզումների արդյունքում պաշտոնանկ արվեց այս տարվա հուլիսի 3-ին: Գլխավոր դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել երկրի նախկին նախագահին առ այն, որ նրա ղեկավարության օրոք վերջինս ճնշում է գործադրել երկրի դատական մարմինների վրա: