Քեմբրիջի համալսարանի գիտնական Մարգարեթ Մաքմիլանն ապշեցուցիչ զուգահեռներ է տարել Առաջին համաշխարհային պատերազմի և ներկա միջազգային քաղաքական դաշտում տիրող իրավիճակի միջև: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Independent-ին:
«Եթե դիտարկենք այն փաստը, որ Իրանն ատոմային ռումբ ունենա, ապա սպառազինությունների խառնաշփոթ կստեղծվի, որը կստանա այն պատկերը, ինչը տիրում էր Բալկաններում' 100 տարի առաջ: Այն բոլոր ծրագրերն ու գաղափարները, որոնք հիմնված են ազգայնականության վրա, մեծ վտանգ են ներկայացնում: Այդ իրավիճակը հետզհետե կարող է գերտերությունների միջև ստեղծել կոնֆլիկտային փոխհարաբերություններ»,-հայտնել է Մաքմիլանը:
Մարգարեթը զուգահեռներ է անցկացրել նաև ահաբեկիչ իսլամիստների և կոմունիստների ու անարխիստների միջև, որոնք քաղաքական սպանություններ են իրականացրել: 1914 թվականին Գերմանիան վերելք էր ապրում և մարտահրավեր էր նետում Մեծ Բրիտանիայի հզորությունը, իսկ այսօր որոշ ամերիկացիներ զգուշանում են Չինաստանից:
«Այսօր, ինչպես 20-րդ դարի սկզբում, կա այն համոզմունքը, որ երկարատև խաղաղությունից հետո գերտերությունների միջև մեծ պատերազմն անհնարին է, բայց ես կոչ են անում բոլոր միջազգային առաջնորդներին, միմյանց հետ քաղաքական և դիվանագիտական ճիշտ փոխհարաբերություններ պահպանել՝ աշխարհում հաստատուն և կայուն կարգուկանոն հիմնելու նպատակով»,-ավելացրել է Մաքմիլանը: