Սիրիայում «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը կախաղանի են ենթարկել ավելի քան 50 գերիների: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Մահապատիժները տեղի են ունեցել հունվարի 6 -ին' Հալեպում: Զոհվածների թվում եղել են լրագրողներ, հումանիտար աշխատողներ և խաղաղ բնակիչներ: Ճանաչվել են 4 սիրիացի լրագրողի մարմինները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի հյուսիս - արևմուտքում զինված բախումների հետևանքով զոհվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման մոտ 34 անդամ: