Ինչպես հայտնում է Georgiatimes-ը, Վրաստանը կողջունի Ռուսաստանի քաղաքացիների համար անցագրային ռեժիմի զգալի դյուրացումը: Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

«Վրաստանի հանդեպ գործող վիզային ռեժիմը Ռուսաստանի կողմից մեղմացնելու հարցը կքննարկվի ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ»,-ասել է Աբաձևը:

 

Հանդիպմանը նախատեսվում է քննարկվել նաև երկու երկրի առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մշակութային և հումանիտար ոլորտների, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների թեմաները: