Աֆղանստանում ամերիկացի զինծառայողները սխալմամբ կրակել են 4-ամյա տղայի վրա, ով մահացել է. տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության պաշտոնական կայքիը:
Միջադեպը տեղի է ունեցել հատուկ գործողության ընթացքում՝ անվտանգության աջակցման միջազգային ուժերի զորքերի կողմից:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի՝ Աֆղանստանին աջակցման առաքելության զեկույցի համաձայն' միայն 2013 թվականի զորավարժությունների հետևանքով զոհվել է ավելի քան 146 խաղաղ բնակիչ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: