Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, «Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի մասին» օրենքի քննարկման ժամանակ, վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորների միջև, հայտնում է թուրքական Sabah պարբերականը։

 

Հանրապետական խմբակցության պատգամավորները կտրուկ ձևով դժգոհություն են հայտնել օրենքում արվող փոփոխությունների վերաբերյալ, ինչն էլ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավորների հետ վիճաբանության, այնուհետեվ առիթ է դարձել։

 

Հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել ժամանակից շուտ փակել նիստը։