Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ներքին գործերի նախարար Ֆաթհի Համադը հայտարարել է, որ Իսրայել պետությունը կանհետանա ութ տարի անց: Այս մասին հայտնում է russian.ru-ն' վկայակոչելով MIGNews գործակալությանը:
Ըստ Համադի՝ 2022 թվականին Իսրայելի տեղում կլինի Պաղեստինը:
«Մենք մեր նպատակին կհասնենք ութ տարվա ընթացքում: Հանուն Ալլահի' մենք պատրաստ ենք ջիհադի և կտտանքների: Մենք կոչնչացնենք մեր թշնամուն, քանի որ դա է մեր ճակատագիրը»,-ասել է նա:
Նա նշել է, որ Իսրայելը պարտվել է պաղեստինցիների դեմ բոլոր նախորդ պատերազմներում: