HayNews.am-ի տեղեկություններով` Գորիսի քաղաքացիական ակտերի կացության բաժնի՝ ԶԱԳՍ-ի, պետ Լորետա Բարսեղյանն ազատվել է աշխատանքից:

 

Նա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինն է:

 

Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզպետը հեռացել է Հայաստանից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց, որ հանրապետությունում չեն ընտանիքով, բայց վերադառնալու են:

 

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հեռախոսն անհասանելի էր, ուստիեւ չհաջողվեց ճշտել, արդյո՞ք տիկին Բարսեղյանն իսկապես ազատվել է աշխատանքից:

 

HayNews.am-ը զանգահարեց նաեւ Գորիսի ԶԱԳՍ: Այստեղ մեզ պատասխանեց աշխատակցուհին: Նա ասաց, որ Բարսեղյանը տեղում չէ:

 

«Չէ, ինչո՞ւ պիտի ազատվի: Պարզապես Երեւան է, նախարարություն է գնացել, վկայականներ բերելու»,-ասաց աշխատակցուհին: